Դիեգո Լոպես. «Իկերի մասին վատ խոսք չեմ կարող ասել»Panorama.am-ը գրում է.

«Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով հիմնական կազմից դուրս է մղել ոչ թե ինչ-որ մեկին, այլ հենց իրեն` Իկեր Կասիլյասին, խոսել է իր հռչակավոր մրցակցի հետ փոխհարաբերությունների մասին:

«Մենք լավ հարաբերություններ ունենք,- վստահեցնում է Լոպեսը:- Ես հարգում ու գնահատում եմ նրան, և այդպես միշտ է եղել:

Կասիլյասն իմ նկատմամբ երբեք անհարգալից չի եղել, ես նույնպես հարգանք եմ դրսևորել: Մեր հարաբերությունները բարեկամական են: «Ռեալի» երկրպագուները երկուսիս էլ սիրում են: Իկերի մասին ոչ մի վատ խոսք չեմ կարող ասել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել