1in.am-ը գրում է.
Իսպանիայի Վալենսիա քաղաքում ավարտվել է կրակի «Լաս Ֆալյաս» փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի: Մեկշաբաթյա փառատոնը նվիրված է ատաղձագործների հովանավորին՝ սուրբ Իոսիֆին: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Փառատոնին քաղաքը վերածվում է կրակի թագավորության: Ամբոխի ուրախ ճիչերի ներքո վառվում են թղթերից պատրաստված հարյուրավոր քանդակները, որոնք տոնի առիթով պատրաստվում են ողջ տարվա ընթացքում:
Դրանք պատրաստում են հատուկ անգարներում, ոմանց բարձրությունը հասնում է 10 մետրի: Դրանց ստեղծումը ֆինանսավորում են կոմերցիոն ձեռնարկությունները, իսկ գինը երբեմն գերազանցում է 100 հազար դոլարը:
Քանդակների ավանդական թեման երգիծանքն է, այդ թվում՝ քաղաքական:
Ավանդույթի համաձայն՝ քանդակներից մեկը, որն ընտրում են քաղաքացիները, կրակի չեն մատնում, և այն պատվավոր տեղ է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում: