IMG_0266Norlur.am-ը գրում է.

Մարտի 5-ին <<Կապանլուր>> հաղորդաշարով եթեր է արձակվել Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի հարցազրույցը, որը հայտնել է, որ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ս/թ փետրվարի 1-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, աուդիտորական ստուգում է իրականացվել սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալությունում, ինչի արդյունքում 108 դեպքով արձանագրվել են գործակալության աշխատակիցների կողմից թույլ տրված <<կոպիտ>> խախտումներ և պետությանը պատճառվել է 4.200.000 դրամի գույքային վնաս:

Մարտի 20-ին Գորիսի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օր. 308 հոդ. 1-ին մասով հարուցվել է քր.գործ:
Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել