Կառավարությունը դեմ չէ աշխատող ու չաշխատող  մայրերի միջև խտրականության վերացմանը, բայց… Panorama.am-ը գրում է.

ԲՀԿ-ի կողմից հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր քննարկվեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ու ստացավ բացասական եզրակացություն: Այդուհանդերձ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն պնդելու է, որպեսզի հարցը քննարկվի ԱԺ քառօրյա նիստում, քանի որ այն իսկապես կարևոր է:

Հիշեցնենք, ըստ օրենքի նախագծի հեղինակների, դրա ընդունումը կարևոր է` մի շարք հանգամանքներից ելնելով: Նախ, Հայաստանում ժողովրդագրական վիճակը, ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Դրան են նպաստում նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը: Առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի, ըստ հեղինակների, Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանա նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել