Tert.am-ը գրում է.

Այս մի քանի ամիսները որոշիչ են լինելու, տեսնենք, կարողանալո՞ւ ենք մեր խոսքը գործի վերածել, թե ոչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 4 ոչ իշխանական ուժերի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը «Ժառանգությունը» և ինքը համարում են կիսամիջոց և պահանջում են ամբողջական իշխանափոխություն, սակայն միաժամանակ հետ չեն կանգնում նախաձեռնության՝ իշխանափոխության փուլային տարբերակից։

«Շատ հստակ է, որ դա մենք համարում ենք կիսամիջոց, քանի որ արատը վերևից է, և ողջ համակարգը՝ պարոն Սերժ Սարգսյանից սկսած, պետք է փոխվի։ Ներկա դրությամբ խորհրդարանի ներսում կառուցողական համագործակցություն է, և կասեի՝ ընդդիմադիր։ Խորհրդարանական օրինագծերը քննարկվում են որոշակի արդյունքներով։ Ներկա դրությամբ դա է համագործակցության եղանակը, ավելին չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը հույս ունի, որ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք կբերվի նույն 4 ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Մինչև հիմա չի կայացել չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել և վերջապես խոսել չորսի ձևաչափի մասին։ Ներկա դրությամբ ձևաչափը գործում է միմիայն խորհրդարանում, որը ողջունելի է և պետք է շարունակել»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել