Հարսանիք բլոգը այսօր որոշեց պատմել հարսանեկան սանրվածքների 2014 թվականի հիմնական տենդենցների մասին: Որպեսզի որոշեցեք, թե ձեր հարսանեկան կերպարին ինչպիսի սանրվածք կհամապատասխանի, դուք կարող եք կողմնորոշվել հետևյալ կերպ. որտե՞ղ է անցկացվելու ձեր հարսանիքը՝ եթե ինչ-որ սրահում, ապա նախապատվությունը տվեք դասական սանրվածքներին, իսկ եթե մեծ մասամբ այն անցնելու է բացօթյա կամ բնության գրկում, ապա կարելի է ընտրել ավելի ազատ, թեթև տարբերակներ:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_16 

 Իսկ հիմա տեսնենք, թե որ սանրվածքներն են առավել նորաձև 2014-ին:

Իհարկե, առաջին հերթին երբեք չհնացող դասականն է: Էլեգանտ սանրվածքը ստեղծում է իսկական արքայադստեր կերպար:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_11svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_12

Այդպիսի սանրվածքը կարելի է զարդարել գեղեցիկ մազակալներով, աքսեսուարներով, որոնք հիմա առավել քան նորաձև են:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_09svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_10

Ռետրո ոճը նույնպես չի կորցրել իր արդիականությունը: Այս սեզոնին նույնպես նորաձև են 20-ականները, ինչպես, օրինակ, «Մեծն Գեթսբի» ֆիլմի կերպարների սանրվածքները:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_02svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_01

Այժմ նորաձև են նաև 30-40-ականների երկար լոքոներով սանրվածքները: Ի դեպ, այդպիսի սանրվածքը խիստ արդիական է հոլիվուդյան դերասանուհիների մոտ:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_03svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_04

Եթե դուք պլանավորում եք ձեր հարսանիքը անցկացնել բնության գրկում, կարող եք ընտրել ծաղկեպսակներով թեթև սանրվածքներ:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_07svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_08

Վերջին շրջանում դիզայներները մեծ ուշադրություն են դարձնում արևելյան ոճին: Այդպիսի կերպար ստանալու համար կարող եք օգտվել աքսեսուարների օգնությունից:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_06svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_05

Դե իսկ վարը նշված եղանակները հարմար կլինեն և բացօթյա, և դասական հարսանիքների համար:

svadebnye-pricheski-2014-osnovnye-tendencii_13

Ամեն դեպքում, ինչ սանրվածք էլ ընտրեք, հիշեք՝ ձեր հարսանիքին ամենագեղեցիկը դուք եք լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել