Համարյա ամեն օր կարդում ենք հետևյալ տեքստերը. «Փոքրիկ X-ը շտապ պետք է վրահատվի Գերմանիայում», «Շտապ բուժման կուրս պետք է անցնի Իսրայելում», «պետք է արտասահմանյան բժիշկների խնամք»... տեսնես կգա մի օր, որ մեր բժշկությունը էնքան զարգանա, մեր բժիշկները լինեն աշխարհահռչակ ու այնքան արհեստավարժ, որ կարդանք օրինակ այսպիսի տեքստ. «Գերմանացի փոքրիկը տառապում է X հիվանդությունով ու շտապ հարկավոր է տեղափոխել նրան ՀՀ-ի Y կլինիկան շտապ վիրահատվելու և ամբողջական վերականգնվելու համար` քանի որ ՀՀ-ում են գտնում տվյալ ոլորտի լավագույն մասնագետները ու այնտեղ վիրահատությունը շատ մատչելի է» կամ «ՀՀ-ի լավագույն մասնագետների անձնուրաց աշխատանքի շնորհիվ պրկվեց Իսրայելցի փոքրիկի կյանքը»...
Հ.Գ. Հուսանք մի օր կկարդանք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vergo007/posts/135908346547542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



