Սոնա Գրիգորյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Ժողովուրդը մարդու հոգնակի ձևն է, իսկ մարդը բանական կենդանի է։ Ինչպես և բառերի մի կույտ չի կարող նախադասություն կոչվել առանց բայի, այնպես էլ ամբոխը չի կարող ժողովուրդ կոչվել առանց բանական մարդկանց։
Ամբոխը երբեմն մարդուն անասնացնում է և դրդում կատարելու ամեն պատահած հիմարություն։
Ֆրեյդը, ուսումնասիրելով ամբոխի հոգեբանությունը, եկել է այն եզրակացության, որ ամբոխում անհատի վարքագիծը փոխվում է, իռացիոնալի և անգիտակցականի ազդեցության տակ մեծանում է ոգևորվածությունը, մարդը այնպիսի վարքագիծ է ցուցաբերում, որն այլ պայմաններում չէր ցուցաբերի:
Հայաստանյան ներկայիս վիճակում շատ ենք հանդիպում ամբոխների, որոնք առաջանում են ցույցերի և այլ հավաքների պատճառով: Հենց այդ ամբոխն էլ առաջացնում է մարդկային զոհեր, ոստիկանների և մարդկանց միջև կոնֆլիկտ և անվերջանալի քաոս:
Քաոսը անզգայացնում է մարդկանց ուղեղը, ստիպում հարձակվել` առանց մտածելու:
Ամբոխ կարող են ստեղծել նաև բարձր ձայները կամ բարձր երաժշտությունը, որոնք կատաղեցնում են մարդկանց, ոգևորում, փակում նրանց ուղեղը մի վանդակի մեջ և հնարավորություն չտալիս մտածելով գործել:
Ամբոխ կարող է լինել նաև մեկ անձը, ով իր քաոսային կերպարով մի ամբողջ ժողովուրդ կարող է տակնուվրա անել:
Այդ ամբոխներին միանալը մեկ անհատին կարող է դարձնել ոչ բանական, իսկ միանալուց հետո մարդը դառնում է «ավելացած»:

Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/03/blog-post_3687.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել