1in.am-ը գրում է.

Երեք ոստիկանները, ովքեր ապահովել են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքամերձ տան հանգիստը, հեռացվել են: Բանն այն է, որ կատուն կերել է քաղաքական գործչին պատկանող սիրամարգը: Այս մասին հայտնում է հնդկական The Hindu թերթը:

Թռչնի մնացորդները հայտնաբերել էր վարչապետի այգեպանը: 

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ օրը հսկողություն էին իրականացնում 21 ոստիկաններ: Ղեկավարությանը ներկայացված հաշվետվությունում նրանք գրել են, որ չեն հեռացել իրենց դիրքերից, տեսել են, թե ինչպես է կատուն հարձակվել սիրամարգի վրա, սակայն որոշել են նրան չխանգարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել