Armnewstv.am-ը գրում է.
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում Տիգրան Սարգսյանը հանդիպեց ոչ միայն կազմակերպության ներկայացուցիչների, այլև Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, և եվրոպական ու միջազգային այլ կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցին, ՀՀ վարչապետը վերահաստատեց պաշտոնական Երևանի քաղաքական դիրքորոշումը. արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ «կամ-կամ»-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով։
Պատասխանելով Արմնյուզի հարցին, թե ինչու ժամանակին Եվրամիությունը չստորագրեց Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, մինչդեռ դա այսօր արվում է Ուկրաինայի դեպքում, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այս որոշումով Բրյուսելը բացում է հնարավորության պատուհան նաև Հայաստանի համար: Ըստ Տիգրան Սարգսյանի, Հայաստանը հուսով է և ցանկանում է ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում մեկնարկեց ԵԺԿ գագաթնաժողովը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



