Երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ իրացման կետերից մեկում նկատել է ժամկետանց ձու` 17.02 արտադրության: Կազմակերպության անդամների կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո տնտեսվարողը, իհարկե, բարյացակամորեն վաճառքից դուրս է բերել ձվերը, սակայն խնդրել է նաև համոզվել, որ հետևում է պիտանելիության ժամկետներին, և որ ժամկետանց ձվի պատճառն այն է, որ առաքիչը ներկայացրել է սերտիֆիկատ` 60 օր պիտանելիության ժամկետով:Նշված փաստի արձանագրումից հետո հասկանալի դարձավ, որ խախտման պատճառը ներմուծող ընկերությունն է, և անգամ շաբաթներ առաջ բարձրացված աղմուկից հետո շարունակվում է խախտվել օրենքի պահանջը: Կապ հաստատելով մարզերում բնակվող մեր գործընկերների հետ` տեղեկացել ենք նաև, որ մարզերում ևս շարունակվում է սխալ մակնշած և ժամկետանց ձվերի վաճառքը և շատ ավելի մասսայական բնույթի: Հատկապես մեծ են ծավալները Արտաշատում, Վեդիում, Վանաձորում և Գյումրիում: Իրացման կետերում նկատվել են անգամ հունվար ամսվա արտադրության ձվեր (01.26):

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը` շտապ կարգավորելու նշված խնդիրը, իսկ քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգոնություն, ձեռք չբերել ժամկետանց ձու և ձեռք բերել բացառապես մինչև 25 օրվա արտադրության ձվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել