Lragir.am-ը գրում է.
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցների ենթակա ռուս և ուկրաինացի պաշտոնյաների ցուցակն ընդլայնել՝ հասցնելով 33-ի: Նրանց մուտքը ԵՄ կարգելվի, իսկ բանկային հաշիվները կսառեցվեն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԵՄ երկրների ղեկավարների խորհրդակցությունից հետո, գրում է Ֆրանս Պրեսը:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ սա չի կարող շարունակվել, որ պետք է երկխոսության ճանապարհն ընտրի»,- ընդգծել է Օլանդը:
Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են նաև հունիսին նախատեսված Ռուսաստան-ԵՄ վեհաժողովը չեղյալ անել, հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



