Թերթը զրուցել է ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ.
«Իվանիշվիլին չէր ընդդիմանում Վրաստանի արտաքին կուրսի դեմ, նա ընդդիմանում էր Սահակաշվիլու ավտորիտար համակարգի, տնտեսական, բիզնես-կանոնների դեմ։ Իվանիշվիլին այդ առումով ունեցել է որոշակի դերակատարում Վրաստանում, Ծառուկյանը կարող է ունենալ Հայաստանում»։ Մի խոսքով, Ծառուկյանը պայքարում է ավտորիտար ռեժիմի դեմ։ «Այո, բայց ոչ միայն, բա տնտեսական քաղաքականությունը»։ Այսինքն՝ դուք և Ծառուկյանը գտնում եք, որ Սերժ Սարգսյանն ավտորիտա՞ր ղեկավար է։ «Մի րոպե... ավտորիտարիզմ կա, անշուշտ, Հայաստանում, բայց խոսքը վերաբերում է այն դերակատարմանը, որ կա հասարակական-քաղաքական դաշտում, եթե այնտեղ մենք ուզում ենք փոփոխություն, իսկ մենք ուզում ենք, ապա համեմատությունն Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև տեղին է»»,–գրում է թերթը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։