«ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտի 19-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը և Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է։
Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել