«Ժողովուրդ»-ը գրում է.

«Պարզվում է՝ ոչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին։

Նախօրեին կառավարության նիստում նրանց «բեմադրած» երկխոսության ժամանակ Տ. Սարգսյանն ասել էր. «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին»։

Իսկ նախարարը խոսել էր 560 հազար թոշակառուի մասին։ Այնինչ, պաշտոնյաների հրապարակած թիվը 34-44 հազարով ավելի է պաշտոնական՝ ԱՎԾ տվյալներից։

Ի դեպ, շատերը կհիշեն, թե ժամանակին Վազգեն Խաչիկյանն ինչպես էր ուռճացրել կենսաթոշակառուների թիվը…»,–գրում է թերթը։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել