Emedia.am-ը գրում է.
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ-MP 3-ն այսօր ասուլիսում վստահեցրեց, որ գնալու է Դանիա` հաղթելու ցանկությամբ, սակայն միանշանակ տրամադրված չէ հաղթանակի:
«Որքան բարձր տեղ գրավեմ, այնքան ավելի լավ: Գիտեք, որ շատերը գնում են «Եվրատեսիլ» միայն ու միայն հաղթելու համար ու մշտապես անհաջողության են մատնվում: Ես գնալու եմ բարձր տրամադրությամբ` լավագույնս ներկայացնելու մեր երկիրը»,- ասաց երգիչը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսին է նրա մոտեցումը Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի նկատմամբ: Արամը ժպիտով խոստովանեց, որ դժվար է լինելու:







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=54227
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել