ArmnewsTV.am-ը գրում է.
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում զինվոր է զոհվել: Պահպանության տեղամասի հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը, իսկ կապիտան Վարդգես Զաքարյանը վիրավորվել է: 26 տարեկան երիտասարդ զինվորականը Թալինի Սուսեր գյուղի գյուղապետ` Գուրգեն Զաքարյանի տղան է: Վարդգեսին արդեն վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է, կյանքին վտանգ չի սպառնում: 2 դեպքի կապակցությամբ էլ քննություն է տարվում: Գուրգեն Զաքարյանը մեզ քիչ առաջ հեռախոսով մանրամասներ հաղորդեց որդու առողջության մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/24548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



