Շիրակի մարզի դատավորը գնացել է ՔԿՀ և ամբաստանյալին տեղեկացրել պատժաչափի մասինPanorama.am-ը գրում է.

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա գործով դատավոր Մարտին Սարոյանն է օրերս այցելել: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց նաև Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Այո, Մարտին Սարոյանը, ի զարմանս մեզ, գնացել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Հարություն Սարգսյանին հաղորդել, որ նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման», -մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբան Սահակյանը:

Փաստաբանն ասաց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի կայացրած դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը, ապօրինի է և ավելին, մինչև այժմ պաշտպանական կողմին դատավճիռը չի ուղարկվել: Նկատենք, որ դատավճիռը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրիի նստավայր) հրապարակվել էր մարտի 12-ին` պաշտպանական կողմի, ինչպես նաև ամբաստանյալի բացակայությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել