Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական մամուլը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայի հավաքականի դարպասապահն արդեն ընդհանուր հայտարարի է եկել անգլիական ակումբի հետ պայմանագրի վերաբերյալ:

Վալդեսը հնարավորություն կունենա լքել թիմը, եթե նրան չվճարեն համապատասխան գումար:

Նշենք, որ «Բարսելոնան» իր հերթին ցանկանում է ձեռք բերել Մյոնխենգլադբախի դարպասապահ Տեր Շտեգենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել