Սերժին կարելի ա վերաբերվել ոնց ասես, կարելի ա քննադատել տրիլիոն հատ բանի համար, որ արվել ա կամ որ չի արվել, բայց Ղրիմի պահով նրա արած արտահայտության ու շեշտադրումների համար նրան քննադատելու համար անհրաժեշտ ա կա՛մ տոտալ անգրագետ լինել քաղաքականության ու դիվանագիտության տեսակետից, կա՛մ էլ բացահայտ կերպով Արցախը հանձնելու կողմնակիցների թվին պատկանել:
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ՀԵՐԹԱԿԱՆ դրսևորման» մասին խոսելով՝ Սերժը շատ ուղղակի ու հասկանալի կերպով Ղրիմի հիմնախնդիրը նույնականացրել է Արցախյան հարցի հետ, հետևաբար՝ նաև դրա քաղաքական լուծման մեխանիզմը: Դա արել ա ոչ թե թաքուն կամ երրորդ դեմքերի միջոցով, այլ Պուտինի հետ զրույցում և անձամբ: 
Հիմա, պարոնայք դժգոհներ, եթե Սերժի անձի կամ ինստիտուտի հետ այլ խնդիրներ կան, եկեք դրանք քննարկենք առանձին, ու շատ հարցերում ես էլ կլինեմ ընդդիմախոսների շարքերում, բայց էս մի հարցում քննադատելը ինձ համար առնվազն շատ սխալ մոտեցում է, որը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել