Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո, որ ապրիլի 1-ից ուղեվարձ չի թանկանալու, սպասվում էր, որ գծատերերը գործադուլ կհայտարարեն, սակայն չնայած նրան, որ նման առաջարկներ եղել են, բայց դրանք չեն ընդունվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Հայաստանի փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը։
«Եղան առաջարկներ, որ եկե՛ք կանգնենք, եթե կանգնենք, մեր բոլոր հարցերը կլուծվեն, բայց մենք առայժմ չենք ուզում այդ քաղաքականությունը որդեգրել, մեր ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են: Եվ բազմիցս ասել եմ, որ որոշ ուժեր մեզ ուզում են ներկայացնել որպես երևանցիների թշնամի, մենք չենք ուզում մի անգամ ևս հաստատել, որովհետև դա այդպես չէ»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/20/hrant-eghiazaryan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



