Ռեժիսոր Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմի թրեյլերը եթե բավականաչափ ձայներ հավաքի՝ կմասնակցի լեհական կինոփառատոնին: Ֆիլմի թրեյլերն այժմ մասնակցում է Կրակովի կինոֆառատոնի թրեյլերների մրցությին: Փառատոնին կմասնակցեն այն ֆիլմերը, որոնց հոլովակների ̀թրեյլերների օգտին ամենաշատը կքվեարկեն: Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ ̀  սեղմելով  I vote for this trailer կոճակը:

«Մարաթոն»-ը Հարութ Շատյանի երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է՝ նկարահանված նույն ժանրում, ինչ առաջինը՝ «Բեռնելով կյանքս»: Ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նկարահանված է «մեկ կադրով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել