1in.am-ը գրւոմ է.

Ուկրաինան դադարեցնում է նախագահությունն ԱՊՀ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Ուկրաինան որոշել է չշարունակել իր նախագահությունը Համագործակցությունում: Այսօր համապատասխան նոտա կուղարկվի»,-ասել է նա:

Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ԱՊՀ անդամ երկրները չեն կատարում Համագործակցության ստեղծման ժամանակ ստորագրման համաձայնագրի պայմանները: 

Մարտի 14-ին ռադայում գրանցվել էր ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին օրինագիծ: Այն առաջարկել էր «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր, Ուկրաինայի նախկին արտգործնախարար Բորիս Տարասյուկը: Ավելի վաղ երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից, քանի որ կազմակերպությունը չի կարողանում ծառայել որպես գործիք՝իր անդամների միջև հակամարտությունները կարգավորելու գործում:

Հիշեցնենք, որ ԱՊՀ նախագահությունը Բելառուսից Ուկրաինային էր անցել 2014-ի հունվարի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել