Տեսակետներ. Սպառնալիքներով չեն պատերազմումPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի կողմից խնդիր է դրվել` «ազատագրել օկուպացված տարածքները»` ավելացնելով, թե «Ադրբեջանի դրոշը պետք է փողփողա ազատագրված տարածքներում»:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը, Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, ասաց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյն էլ նման հեռահար նպատակներ ուներ, սակայն հայտնի է, թե ինչ հետևանքներ ունեցան նրա այդ ցանկությունները:

«Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունու որոշ հատվածներ. եթե Ադրբեջանն արկածախնդրության դիմի, ապա մեզ հնարավորություն կտա ազատագրել նաև այդ շրջանները»,- նշեց նա:

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներ առնչությամբ միջազգային հանրությունից առանձնապես սպասելիքներ չունի, սակայն ամեն դեպքում դրա բացակայությունը տարօինակ է:

Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց, որ չի կարող լուրջ վերաբերել այն պաշտպանության նախարարին, ով հրապարակայնորեն խոսում է նման որոշումների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել