Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Ագռավաճուտը

19-րդ դարում, երբ Ամերիկայում ուր որ է սկսվելու էր քաղաքացիական պատերազմը, ցրտաշունչ ձմեռը և բերքի պակասը հանգեցրին սպիտակամորթ ամերիկացիների և Դակոտայի ժողովրդի երբեմնի ընկերական հարաբերությունների վատթարացման: ԱՄՆ կառավարությունը հրաժարվեց պարեն ուղարկել Դակոտայի բնակչությանը, իսկ Դակոտայի բնակիչները ի պատասխան սկսեցին թալանել ագարակներն ու գյուղերը, ինչից էլ 1862 թ.-ին սկսվեց Դակոտայի պատերազմը: Ամերիկացի զինվորների կողմից Դակոտայի առաջնորդին սատարելու մեղադրանքով ձերբակալվեց Ագռավաճուտ մականունով մի մարդ` հայտնի նաև որպես Չասկայ: 

Խաղաղության պայմանագրի խախտումը բորբոքեց Դակոտայի ժողովրդի խռովքը, որն առաջացել էր դեռևս այն ժամանակ, երբ նրանք կորցրել էին իրենց հողերը: Դակոտայի մի խումբ բնակիչներ սպանեցին 470 կնոջ ու տղամարդու: Պարզվեց, որ Չասկային դատապարտել էին սխալմամբ, նրան պարզապես շփոթել էին այլ մարդու հետ: Իսկական հանցագործի անունը Չասկեյ-Էթեյ էր: Չասկեյ-Էթեյը դաժանաբար սպանել էր մի հղի կնոջ: 

Չակսկայը նույնպես մասնակցել էր իր հայրենակիցների իրականացրած հանցագործություններին, սակայն նա ավելի շատ պաշտպանի, քան հանցագործի դեր էր կատարել: Նա մի ընտանիքի գերության մեջ էր պահել, սակայն հետագայում պաշտպանել էր այդ ընտանիքի անդամներին իր հանցակիցների բռնություններից: Մեղավոր ճանաչվելուց հետո նա նամակագրական կապի մեջ մտավ նախագահ Լինքոլնի հետ, ով նրան գրավոր կերպով ներում շնորհեց: Այնուամենայնիվ, այդ գրավոր ներումն այդպես էլ տեղ չհասավ: Դեկտեմբերի 26-ին նրան կախաղան հանեցին:

 4  Տրոյ Դևիս

1989 թ. օգոստոսի 19-ին Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում գտնվող ավտոկայանատեղում կրակոցներ արձակվեցին: Հարձակում տեղի ունեցավ մի թափառաշրջիկի վրա: Երբ ոստիկան Մարկ Մակֆեյլը միջամտեց, նրա վրա մահացու կրակոց արձակեցին: Մակֆեյլի սպանության մեջ մեղադրվեց 20-ամյա Տրոյ Դևիսը: Ինը մարդ պնդեցին, որ սպանության ականատեսն են եղել: Չնայած, որ համոզիչ ապացույցներ չկային (չէր գտնվել անգամ սպանության զենքը), Դևիսին մեղադրանք ներկայացվեց, և նա մեղավոր ճանաչվեց Մակֆեյլի սպանության մեջ:

Ինն ականատեսից 4-ը հետ կանգնեցին իրենց նախնական ցուցմունքից, ըստ որի՝ Դևիսն էր եղել կրակողը: Չնայած դրան՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10.53, Դևիսին մահապատժի ենթարկեցին մահացու ներարկման միջոցով: Այդ ժամանակ հանցագործությունից արդեն 20 տարի էր անցել: 11.08 հայտնեցին, որ Դևիսը մահացել է: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվեցին՝ նրա մահը սգալու: Տարբեր կազմակերպություններ, եկեղեցիներ ու ցուցարարներ դեմ էին Դևիսի մահապատժին և բողոքի ցույցեր էին իրականացնում, սակայն նրանց չհաջողվեց կանխարգելել մահապատիժը: Տրոյ Դևիսի մահապատիժը մինչ այժմ էլ թեժ քննարկումների առիթ է տալիս:

 3  Ջո Հիլլ

6- joe hill1914 թ.-ին Ջո Հիլլը մեղադրվեց մի նպարավաճառի սպանության մեջ: Նպարավաճառի որդին ասաց, որ կրակել է Հիլլի կրծքավանդակին այն ժամանակ, երբ տեսել է Հիլլին իր հոր դիակի մոտ կանգնած: Հիլլի կրծքավանդակի վնասվածքը միակ ապացույցն էր Հիլլի դեմ, եթե, իհարկե, դա կարելի է ապացույց անվանել: Դատարանը վճռեց մահապատժի ենթարկել Հիլլին, և որոշ ժամանակ անց Հիլլը գնդակահարվեց: Այնուամենայնիվ, շատերը կարծում էին, որ այս պատմության մեջ ինչ-որ բան մութ էր:

Ճշմարտությունը բացահայտվեց տարիներ անց, երբ Վիլյամ Ադլերը ուսումնասիրություն էր անցկացնում իր «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» վեպի համար: Հին փաստաթղթերի մեջ Ադլերը գտավ Հիլդա Էրիկսոնի՝ Հիլլի սիրուհու նամակը: Նամակի մեջ Էրիկսոնը բացատրում էր, որ իր նախկին փեսացուն՝ Օտտո Ապելքիստը, կրակել էր Հիլլի վրա: Էրիկսոնը ցուցմունք չի տվել Հիլլի դատավարության ընթացքում, սակայն նամակում գրված այս տեղեկատվության շնորհիվ պարզ դարձավ, որ նպարավաճառի տղայի ցուցմունքն այն մասին, թե իբր ինքն է կրակել Հիլլի վրա, կեղծ էր: Արդյունքում շատերը սկսեցին հավատալ Հիլլի անմեղությանը:

 2  Փերրիների ընտանիքը

7- perry1660 և 1662 թթ. միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները ստացել են «Քեմփդենի հրաշք» անվանումը: 1660 թ.-ին Վիլյամ Հարիսոն  անունով մի տարեց մարդ տնից դուրս եկավ՝ որոշ աշխատանքային հարցեր լուծելու համար: Իրիկնամուտին  նա դեռ տուն չէր վերադարձել: Նրա կինն անհանգստացավ և իրենց ծառա Ջոն Փերրիին ուղարկեց իր ամուսնուն գտնելու: Լուսաբացին նրանցից ոչ մեկը դեռ չէր վերադարձել, ուստի Հարիսոնի որդին գնաց նրանց փնտրելու: Նա հանդիպեց Փերրիին, ով պնդում էր, որ չի տեսել Վիլյամ Հարիսոնին: Երբ Փերրին և Վիլյամ Հարիսոնի որդին տուն էին վերադառնում, նրանք գտան Վիլյամ Հարիսոնի հագուստը: Ենթադրելով, որ վերջինս մահացած է, նրանք սկսեցին փնտրել դիակը:

Երբ նրանք դատարկաձեռն վերադարձան քաղաք, մարդիկ իրար խառնվեցին: Բոլորը թողեցին իրենց աշխատանքը և գնացին Վիլյամ Հարիսոնի դիակը փնտրելու, սակայն ապարդյուն: Ջո Փերրիի հարցաքննությունից ի վերջո պարզվեց, որ նա սպանության մասնակից է եղել: Նա ասաց, որ Վիլյամ Հարիսոնին սպանել էին իր մայրն ու եղբայրը, իսկ ինքը օգնել է նրանց՝ տեղեկատվություն տրամադրելով իր տիրոջ մասին: Նա ասում էր, որ իրենք թալանել ու սպանել էին Վիլյամ Հարիսոնին: Ջոն Ջոան ու Ռիչարդ Փերրիները մեղավոր ճանաչվեցին և կախաղան հանվեցին: Մահպատժից երկու տարի անց Վիլյամ Հարիսոնը հայտնվեց: Նա պատմեց, որ իրեն գերեվարել էր ինչ-որ ասպախումբ և ուղարկել Թուրքիա: Շատերը չեն հասկանում, թե ինչու Փերրին պետք է կեղծ վկայություն տար և կործանման մատներ իրեն ու իր ընտանիքին: Այնուամենայնիվ, այլևս ոչ ոք չի կարող լույս սփռել այս պատմության վրա, քանի որ Փերրիներն այդ գաղտնիքն իրենց հետ գերեզման տարան:  

 1  Թիմոթի Էվանս

1949 թ. դեկտեմբերի 2-ին Բերիլ և Ջերալդին Էվանսներին Նոթինգ Հիլլի իրենց տան բաղնիքում հայտնաբերեցին խեղդամահ եղած: Առաջինը հարցաքննեցին Թիմոթի Էվանսին՝ Բերիլի ամուսնուն ու Ջերալդինի հորը: Էվանսը պնդում էր, որ ոչ թե ինքն է սպանել իր կնոջն ու դստերը, այլ հարևան Ջոն Քրիստին: Բոլորը կարծում էին, թե նա խելագար է, ուստի ոչ ոք չհավատաց նրա խոսքերին:   

Քննիչները ճնշում գործադրեցին Էվանսի վրա, ևս նա ընդունեց, որ ինքն է սպանել իր կնոջը, սակայն իր 13-ամյա դստեր սպանության մեղքը չընդունեց: Նա մեղավոր ճանաչվեց թե՛ իր դստեր, թե՛ իր կնոջ սպանության մեջ և կախաղան հանվեց: Այս դատական գործում անսպասելի շրջադարձ եղավ երկու տարի անց, երբ Ջոն Քրիստին ձերբակալվեց և դատապարտվեց 8 կնոջ սպանության համար: Այդ ութ կանանցից երկուսն Էվանսի կինն ու դուստրն էին: Ջոն Քրիստին կախաղան հանվեց 1953 թ.-ին, իսկ Էվանսը հետմահու արդարացվեց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել