Մամիկոն Խոջոյանին այսօր կվիրահատենPanorama.am-ը գրում է.

«Մամիկոն Խոջոյանին այսօր կվիրահատենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը: 

Վիրահատելու են բազուկը` ոսկրային պլաստիկա` օսթեոսինթեզով: Բժիշկը նաև տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանն օգնությամբ քայլում է:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել