Tert.am-ը գրում է.
Պետք չէ հույս դնել Արևմուտքի վրա, պետք չէ հույս ունենալ, որ խաղաղ ճանապարհով հնարավոր է կանգնեցնել Ռուսաստանին, այժմ ամեն ինչ կախված է հենց ուկրաինացիներից, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Обозреватель-ը։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կանեն ուկրաինացիները։ Իհարկե, Պուտինը ցանկանում է խլել ամբողջ Ուկրաինան։ Դրա համար կան տարբեր մեթոդներ։ Կա տարածքի մի մասի գրավումը և ողջ երկրում իրավիճակի ապակայունացումը, կա մայրաքաղաքը գրավելու մեթոդը։ Վրաստանի դեպքում նա գնաց դեպի Թբիլիսի։ Պետք է հասկանալ, որ պացիֆիզմով Պուտինին հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է Սաակաշվիլին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/19/saakashvili-ukr/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



