Բացվել է նոր կայք՝ MuzOn.am անունով, որը հայկական երգերի ներբեռնման առաջին օրինական և անվճար կայքն է: Այստեղ ներառված են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Ի դեպ սա առաջին դեպքն է, երբ երգիչը կայքում հայտնված իր երգի համար գումար է ստանում՝ ներբեռնողից չպահանջելով ոչ մի լումա: Գաղտնիքը նրանում է, որ ներբեռնման ժամանակ կայքի այցելուն դիտում է 10-15 վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել երգիչներին: Երգիչների գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և կայքում տեղադրված բոլոր երգերն օրինական ճանապարհով են հայտնվել կայքում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/simeonvice/posts/206089676183718
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել