Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ:Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին:Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ:Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու,ինչպե ս օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն-հին հունարենը,այլ շարունակում է զարգանալ,լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում,արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի : Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա,ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում:Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը : Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը:Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում : Չնայած այդ ամենին,հայոց լեզուն պահպանել է 11000 բառարմատ,որոնցից 900ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:
Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը : Գրավոր խոսքը Հայաստանում սկսել է զարգանալ 4-րդ դարավերջին , հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ:Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը:Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից : Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ , հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին , քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են : Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը , իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:
5-րդ դարի սկզբին Հայաստանում արդեն գրվել էին 40 ստեղծագործություններ : Դրանք գրվել էին գրաբար հայերենով : Գրաբարը հնագույն հայոց լեզուն է ,որն իր հնչողությամբ և բառակազմական բարդ կանոններով նման է հին հունական և լատիներեն լեզուներին , ինչպես նաև հին գերմաներենին և հին սլավոներենին : Գրաբարը հնչողությամբ և քերականությամբ ամբողջական հայոց լեզու է ,որի ստեղծման հիմքում ընկած է հնագույն հայերենի բարբառներից մեկը:
Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է : 5-րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն : Այս լեզվով շարադրվում էին բժշկական , գյուղատնտեսական ձեռնարկներ , պոեզիա : Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին : Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի , որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:
Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան(կոնստանտինոպ ոլսյան բարբառով) և արևելյան(արարատյան բարբառով):Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում,Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար:Արևմտահայերենը ԱՄՆ -ում,Իտալիայում,Ֆրանսիայում,Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է : Ի տարբերություն արևմտահայերենի , արևելահայերենը 1920-ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել