Ասեց արեց:

Երեկ մահացավ Արա Շիրազը: Նրան կարելի է բնութագրել երկու բառով և այդ բառի յուրաքանչյուր տառ պետք է գրել մեծատառ: Նա ՀԱՅ ՄԱՐԴ ԷՐ, ապրեց մտավորականին վայել համեստությամբ, ապրեց արդար, ապրեց սիրով և կյանքից հեռացավ իր ետևից թողնելով մի մեծ ժառանգություն ու համեստ բայց հնչեղ անուն: Հանգչիր խաղաղությամբ վարպետ:

Крым Без бендеров... Այդ բենդերական շարժումների պատճառով, որոնց ֆինանսները գալիս էին Արևմուտքից Ուկրաինան կորցրեց մի ամբողջ Ղրիմ, Բացի Ղրիմը կորցնելուց մեծ մշակույթային վնաս հասցրեց ինքն իրեն: Ոչնչացրեց Կիևը, իսկ երեկ Պուտինը հստակ հասկացրեց, որ Կիևը իրենց համար թանկ է ասելով, անելով հետևյալ արտահայտությունը ` «Киев Мать городов русских»:

Երեկ Մարդիկ կային, որ համոզված էին, եթե Հայաստանում Ռեֆերենդում անցկացվի, մեծամասնությունը կողմ կլինի Ռուսաստանին: Պետք չէ համոզված լինել մի բանում, որը երբեք իրականությանը չի ամապատասխանի: Հայաստանը սիրող մարդը այսպես չպետք է խոսի, որովհետև այսպես խոսելով կոտրում ենք նոր սերունդի սիրտն ու կամքը:

Արցախը երեկ ի պատիվ Ղրիմի տոնակատարություն էր կազմակերպել: Դա բնական է, որովհետև Արցախին կողմ է ժողովրդի կամքին ու ժողովրդի քվեարկածին: Այն կարծիքները, որ դա զենքի սպառնալիքի ներքո է արվել առոչինչ են, ԵՍ ինքս զրուցել եմ Ղրիմցիների հետ, որոնք ազգությամբ թաթար են ի դեպ ու նրանք ուրախ էին այդ փաստոից: Իհարկե Մայդանի բենդերը պետք է ասի, որ այնտեղ զենք է կիրառվել, իսկ Մայդանում երևի Ռագատկա են կիրառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել