Կալանավորը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին.

««Իմ նկատմամբ ՀՔԾ-ում քննվող թիվ 13200812 քրեական գործի ընթացքում քննչական խմբի քննիչ Արթուր Ղազարյանը 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ինձնից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ նշանակված փորձագիտական եզրակացությունը հօգուտ ինձ կազմակերպելու համար, հայտարարելով, որ ինքը ինձ փոխանցում է քննչական խմբի նախկին ղեկավար Հ. Սարդարյանի ասածը։ Այդ խոսակցությունը իմ կողմից ձայնագրվել է, որի սկավառակը Ձեզ կներկայացնի կամ հայրս, կամ իմ պաշտպան, փաստաբան Հակոբ Ճառոյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել