Արդյունավետ փոխհարաբերությունների գաղտնիքները կարելի է օգտագործել ոչ միայն սիրելիի հետ շփման ժամանակ, այլև ծնողների, ընկերների և այլն: Այդ գաղտնիքները շատ պարզ են և հիշելը հեշտ է:
1. Սովորի՛ր լսել:
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իրեն լսեն և խոսելու հնարավորություն տան: Արժե առանց ընդհատելու լսել զրուցակցին, անգամ եթե դուք վիճում եք:
2.Կրկնի՛ր լսածը:
Հոգեբաններն այդ երևույթը անվանում են զրուցակցին հասկանալու ունակություն: «Ես ճի՞շտ եմ հասկանում, դու ցանկանում ես, որ ես աշխատա՞նք գտնեմ»: Այսպես զրուցակիցդ հասկանում է, որ դու ձգտում ես լսել նրա սեփական կարծիքը:
3. Մի՛ վախեցիր խոսել զգացմունքներիդ մասին:
Շատ կարևոր է չվախենալ արտահայտել անձնական դատողությունները իրերի նկատմամբ: Խոսքդ պետք է լինի քաղաքավարի, և կարելի է հանգիստ արահայտվել:
4. Մի՛ ճնշիր զրուցակցիդ:
Չարժե սպառնալ և վերջնագրի առաջ կանգնեցնել զրուցակցիդ: Մարդիկ շատ լավ զգում են դա, և դու կարող ես հասնել հակառակ արդյունքի: Այդ իսկ պատճառով միշտ մնա կառուցողական երկխոսության շրջանակներում:
5. Կարողացի՛ր ապահովել երկխոսության համար տարածություն:
Հնարավոր է՝ ինչ-որ պահի խոսակցությունը մտնի փակուղի, և պետք է մի պահ դադար առնել ու հանգստանալ, որպեսզի հետո հնարավոր լինի խոսակցությունը հանգիստ վիճակում վարել: Հիշիր սրա մասին և մի՛ թեժացրու իրավիճակը:
6. Պահի՛ր տեսողական կոնտակտ:
Սա ևս շատ կարևոր է, զրուցակիցը պիտի տեսնի, որ դու ուշադիր ես լսում և քեզ համար կարևոր է, թե ինչ է նա ասում:
7. Հիշի՛ր, որ լուրջ խոսակցությունները երկար ժամանակ են պահանջում:
Չարժե վարել այն «ոտքի վրա»` ուշանալով ինչ-որ գործերից, ավելի լավ է հետաձգել այնպիսի պահի, երբ դուք երկուսդ էլ ի վիճակի կլինեք հանգիստ նստել և քնարկել կատարվածը:
Աղբյուրը