Եթե սթափ դիտարկենք իրավիճակը, ապա Ղրիմում մեծ խայտառակություն է տեղի ունեցել: Սևաստոպոլում գտնվում են 20 հազարից քիչ ռուսական զինվոր, իսկ Ղրիմում մոտ 25 հազար ուկրաինական զինվոր, շատ լավ զինված, ըստ լուրերի, մի քանի տասնյակ S 300 կոմպլեկսներ ու լիքը այլ զինատեսակ, որոնցից գոնե մի քանի հատ որ Իրանը ուներար, երջանիկ կլիներ ու մատ թափ կտար Ամերիկայի ուղղությամբ: Ու եթե այդ հսկա ուկրաինական բանակից գոնե մի ջոկատ՝ 30 մարդ, զենքը վերցներ ու մի կես ժամ կրակեր ռուսական զորքերի ուղղությամբ, չի բացառվում, որ Մոսկվայում 1-միլիոնանոց հանրահավաք լիներ՝ ընդդեմ պատերազմի, և Ռուսաստանը քաղաքական կոլապսի առաջ հայտնվեր: Բայց գոնե մեկ մարդ չգտնվեց, որը կրակեր ու Ղրիմը առանց մեկ կրակոցի հանձնվեց ու Պուտինը…. ողջ աշխարհի առաջ շնորհակալություն հայտնեց ուկրաինացի զինվորներին: Եթե ուկրաինական բանակոմ գոնե մեկ ճապոնոցի լիներ, արդեն իրեն խարակիրի կաներ, իսկ եթե 200 մարդ չեչեն լիներ, արդեն Կրասնոդար էին մտել: Եթե ուկրաինացիները չեն ցանկանում կռվել, ուկրաինական զինվորները զորամասերից դուրս են գալիս միայն օկուպանտների հետ ֆուտբոլ խաղալու համար ու ուրախանում են, որ 4:0 հաղթել են, ապա ինչի՞ համար ամերիկացի ու գերմանացի զինվորները պետք է իրենց փոխարեն կռվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել