
Հայտնիները, որքան էլ ընկալվեն որպես «երկնքում բնակվող աստղեր», այդուհանդերձ սովորական մահկանացուներ են և, բնականաբար, ինչ-որ կետից սկսել են իրենց աստղային ուղին: Նրանք էլ զուրկ չեն էմոցիաներից, նրանք էլ են փոքր եղել, երբեմն էլ զբաղվել ոչ նրանով, ինչով կցանկանային, ընկել-բարձրացել են, բայց ինչ-որ պահից, ամեն ինչ սկսվել է ընթանալ ինչպես հարկն է, և այժմ նրանց ճանաչում է ողջ աշխարհը:
ArmStar.am-ը որոշեց հավաքել հայտնի մարդկանց այն նկարները, որոնք արվել են երիտասարդ տարիքում և այնպիսի իրավիճակներում, որ մեզ համար աստղերն այլ անկյան տակ են երևում: Նշենք, որ յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը:
1963 թվական: Մարլեն Դիտրիխը համբուրում է Կոնստանտին Պաուստովսկու ձեռքը:
Պատանի հասակում կարդալով «Հեռագիր» պատմվածքը` դերասանուհին երազանք է պահումհամբուրել այն ձեռքը, որը գրել է «Հեռագիրը»:
2004 թվական, Պերեդելկինո: Քվենթին Տարանտինոն Բորիս Պաստեռնակի գերեզմանին:
Հայտնի ռեժիսորը բազմիցս նշել է, որ դեռ մանուկ հասակում գրականության բնագավառում իր կուռքը եղել է Պաստեռնակը:
1969 թվական: Սալվադոր Դալին ընտանի մրջնակերի հետ դուրս է գալիս մետրոյից:
Քչերը գիտեն, բայց էքսցենտրիկ Դալին պահում էր մրջնակեր և հաճախ նրա հետ էր գնում հանդիպումների և ընդունելությունների:
1973թ.: Դևիդ Բոուին խորհրդային գնացքի մոտ:
Արևմտյան մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից մեկը այն ժամանակվա համար չտեսնված ու չլսված աննախադեպ արարք է անում: Նա 18 օրվա ընթացքում, սովորական վագոնում, անցնում է ողջ ԽՍՀՄ-ի տարածքով՝ կտրելով Նախոդկայից Մոսկվա տարածությունը:
1958 թվական: Ալֆրեդ Հիչկոկ:
Հիչկոկը և «Metro-Goldwyn-Mayer» ստուդիայի հանրահայտ առյուծը, ստուդիայի հոլովակի նկարահանման ժամանակ:
1953թ., կուլտուրիստ Շոն Քոներին:
Լուսանկարն արված է բոդիբիլդերների մրցույթի ժամանակ:
1978թ., Ռիչարդ Գիր:
Լուսանկարիչ Հերբ Ռիցն անում է իր մոտ ընկերոջ, սկսնակ դերասան և աշխարհին անհայտ Ռիչարդ Գիրի դիմանկարը:
Շարունակությունը՝ այստեղ