Այն, ինչ կգրեմ, փառք Աստծո ̀ վերաբերվում է ոչ բոլորին: Խոսքը գնում է մտածողության մեջ ̀ ուժի նկատմամբ նստած «հարգանքի» մասին: Ինստինկտի հասցված մի պաշտանմունք, որը զուգորդվում է աղավաղված արժեքային համակարգով: Տեսեք, օրինակ ̀ հիմնականում հիացմունքով խոսում են Կոբզոնի մասին, ոչ թե նրա համար, որ նա լավ երգիչ է, այլ, որովհետեւ նա գողական ավտարիրտետի համբավ ունի: Այսպես ասած հաջողված հանցագործ: Որոշ շրջանակներում համարվում է նորմալ, որ տղամարդը կնոջը պետք է ծեծի ու ամենաահավորն այն է, որ կանանց մի ստվար զանգված էլ է նման ձևով մտածում: Որ իրանց պետք է ծեծեն: Մարդ ենք ման գալիս, որին շեֆ կամ թագավոր ասենք: Այսօր շատ շատերը առանց քաշվելու, ամաչելու ասում են. «Դե մենք փոքր երկիր ենք, մենք ով ենք եղել առանց ռուսների»....: Հետաքրքիր է ̀ որքան հաճախ են այդ նույն մարդիկ իրենց առօրյա կյանքում ասում, որ իրանք փոքր են և իրենք ոչինչ չեն կարող: Նույնիսկ հոգեբանական մի մթնոլորտ կա, որի պատճառով մենք չենք պատկերացնում, որ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը կարող է հաղթել Ռուսաստանի հավաքականին, ու նույնիսկ այդքան չենք էլ տխրում, երբ պարտվում ենք և ընդունում ենք, թե մենք նրանց ոնց կարող ենք հաղթել: Այսօր վստահ եմ ̀ եթե Հայաստանում ռեֆերենդում արվի, ահռելի մեծ զանգված նույնպես կքվեարկի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն կողմ: Դուք հասկանում եք, որ այս ամենը իրական է և մեր կողքին: Կա լռակյաց պատրաստակամություն ստորադասելու սեփական ինքնությունը, ազգային ինքնությունը, պետականությունը:
Չգիտեմ ̀ կարողացա արդյո՞ք հասցնել այն միտքը, որն ուզում էի ասել, թե ոչ, բայց խնդրում եմ մտածեք նշված երևույթների մասին և դրանց պատճառների ու հետևանքների մասին: Եթե մենք շատ արագ չազատվենք այս բարդույթներից, վերջնականպես կկործանվենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=478396362287425&set=np.27612077.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել