Որո՞նք են վաղ սեռական կյանքի վատ հետեւանքները, եւ ո՞րն է հղիության լավագույն տարիքըYerkir.am-ը գրւոմ է.

Աղջկա մոտ առաջին դաշտանի /մենարխե 10-14 տ./ ի հայտ գալը դեռ չի խոսում նրա օրգանիզմի` մայր դառնալու պատրաստվածության մասին: Նա դեռ պատրաստ չէ հղիության կամ ծննդաբերության բազմաթիվ պատճառներով: Մենարխեից պետք է անցնի մի քանի տարի, որպեսզի աղջիկն ունենա հստակ ֆիզիկական և հոգեբանական հասունություն՝ սեռական կյանքով ապրելու և առողջ նորածին ունենալու համար:

Սեռական հորմոնների ակտիվությունը 16-20 տարեկանում նպաստում է սեռական ցանկությունների անկառավարելիությանը: Այդ իսկ պատճառով այս տարիքային խմբի երիտասարդները կարիք ունեն ավելի նրբանկատ վերաբերմունքի և ծնողների, և ուսուցիչների, և հասակակիցների կողմից:

 Ցավոք, վերջին տարիներին դեռահասների շրջանում տարածված է սեռական կյանքի վաղ սկիզբը, քանի որ ամբողջ համացանցը, տարբեր լրատվամիջոցներ, պարբերականներ ողողված են անորակ գրականությամբ և տեղեկատվությամբ: Ավելին` վաղ սեռական կյանքը խրախուսողները պատճառաբանում են իրենց կարծիքը այն փաստով, թե «սեռական զսպվածությունը» վնասակար է աճող օրգանիզմի համար: Բայց աշխարհի հայտնի գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, հոգեբանները և ֆիզիոլոգները պնդում են, որ այդ «գաղափարը» որևէ ապացուցված հիմք չունի, իսկ գիտությունը չի գտել որևէ հիվանդություն՝ առաջացած սեռական զսպվածությունից, հակառակը՝ հայտնի են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են անկանոն, անգրագետ, չպաշտպանված սեռական կյանքից:  

Երիտասարդների ֆիզիկական աճը ավարտվում է 22-24 տարեկանում, իսկ օրիորդներինը 18-20: Այսպիսով` առաջին դաշտանի և լիարժեք ֆիզիկական, հոգեկան աճի միջև ժամանակահատվածը մոտ տասը տարի է, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Սեռական զսպվածությունը կարող է միայն օգտակար լինել դեռահասի համար, քանի որ «կուտակվում է» էներգիա, որն էլ նպաստում է ավելի պտղաբեր ուսմանը, աշխատանքին, անձի հոգևոր զարգացմանը, ինքնակատարելագործմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել