1in.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի՝ արտաքին գործերի հարցերով կոմիտեն երեքշաբթի կազմել է իր «Մագնիտսկու ցուցակ»-ը՝ ԵՄ խորհրդից պահանջելով արգելել այցագրերի տրամադրումը և սառեցել Ռուսաստանի 32 քաղաքացիների հաշվեհամարները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵԽ-ի մամլո ծառայությունը:
«ԵՄ խորհուրդը պետք է կազմի անձանց ընդհանուր ցուցակ, որոնք պատասխանատու են համարվում ռուս փաստաբան Սերգեյ Մագնիտսկու կտտանքների և մահվան, այդ փաստն իրավաբանորեն քողարկելու, նրա մոր և այրու դեմ տևական ճնշումներ գործադրելու համար: Պետք է արգելել այդ պաշտոնական անձնանց մուտքը ԵՄ երկրներ, նրանց ակտիվները ԵՄ-ում պետք է կալանքի տակ առնվեն»,-ասվում է բանաձևի տեքստում:
Կոմիտեն հրապարակել է անձանց ցուցակը, որոնց դեմ պետք է պատժամիջոցներ սահմանվեն: Ցուցակում ներառված մարդկանց 16-ն արդեն ներառվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում:
Պատգամավորները քննադատել են նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դիրքորոշումը, ով, նրանց խոսքով՝ չի բարձրացրել «Մագնիտսկու եվրոպական ցուցակի» մասին հարցը ԵՄ երկրների արտգործնախարարների նիստին, չնայած Եվրախորհդարանը նման կոչով հանդես էր եկել դեռևս 2012թ. հոկտեմբերին:
Ակնկալվում է , որ կոմիտեի բանաձևը կքննարկվի ապրիլին:



