Անկախ այն հանգամանքից, թե ինչ գործընթացներ կհաջորդեն Ղրիմի հանրաքվեին, ակնհայտ է, որ այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական նախադեպ դառնալու իրական ներուժ ունի, որը, անշուշտ, որպես ծանրակշիռ փաստարկ հնարավոր է օգտագործել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Սակայն այս հարցում երբեք չպետք է տուրք տալ էմոցիոնալ և անտեղի համեմատություններին, այլ նախևառաջ անհրաժեշտ է առաջնորդվել սթափ և պրագմատիկ հաշվարկներով, որոնց առանցքում պետք է լինեն առարկայական քաղաքական վերլուծություններն ու դրանց վրա հիմնված կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով կանխատեսումները: Դրանք պետք է լինեն բազմագործոնային և առավելագույն չափով համապատասխանեն մեր տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններին: Հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ այս առումով յուրաքանչյուր չկշռադատված քայլ կամ գործողություն զգալիորեն մեծացնի աշխարհաքաղաքական մյուս հզոր խաղացողների` ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակազդեցությունը, գուցե նաև` անթաքույց աջակցությունը մեր հակառակորդին:
Այսպիսով՝ պարզ է, որ հետխորհրդային տարածքում նոր իրավիճակ է ձևավորվում, որն ունի բավականին նուրբ, գուցե թե ներկայում ոչ այնքան բացահայտ երանգներ: Սա, բնականաբար, նաև մեզ համար նոր հնարավորությունների, բայց միաժամանակ մարտահրավերների հարթակ է: Ամբողջ հարցը այն է, թե որքան արդյունավետ կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները և, առհասարակ, ինչպես կդիմագրավենք նոր իրավիճակում ձևավորվող մարտահրավերներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/299836066837063?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել