Lragir.am-ը գրում է.
Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան ափսոսանք է հայտնել Ղրիմի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշման վերաբերյալ և այդ կապակցությամբ որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցները ներառում են վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունների դադարեցում և մի շարք պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների սառեցում:
«Ճապոնիան վճռական պնդում է, որ Ռուսաստանը հետևի միջազգային իրավունքին, հարգի Ուկրաինայի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հետ կանչի Ղրիմի անկախության ճանաչումը և չմիացնի այն իրեն»,- նշված է հայտարարությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96469
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



