«Մեկ անգամ ոճային փոփոխության դիմեցի, արդեն հերիք է». Վարդան ԲադալյանLife.panorama.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ կանանց տոնին նվիրված համերգ, որին մասնակցում էին Սիրուշոն, Էմմին, Հասմիկ Կարապետյանը Մարտին Մկրտչյանը և Վարդան Բադալյանը: Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ պարզելու՝ է՞լ ինչ համերգային ծրագրեր ակնկալենք նրանից առաջիկայում, ի՞նչ անակնկալներ է պատրաստում Վարդան Բադալյանը երկրպագուների համար, և արդյո՞ք երգիչը կդիմի կտրուկ ոճային փոփոխությունների: Նրա խոսքով՝ ինքն ամռանը երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ, որը կնկարահանվի իր նախորդ ձայնասկավառակում ընդգրկված ժողովրդական  երգերից մեկի հիման վրա:

«Էլի նոր երգեր ունեմ, որոնց վրա այժմ աշխատում ենք, դրանք ժողովրդական երգերի շարաններ են, որոնք  գործիքավորման փուլում են»,-պատմեց Վարդան Բադալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել