Վարդան Ոսկանյան. Թալիշները Ադրբեջանում ցանկանում են ստեղծել Թալիշստան անկախ պետությունPanorama.am-ը գրում է.

«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարին կազմակերպված հանդիպմանը առաջին անգամ պատմության ընթացքում հրավիրվել էին թալիշների բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի տեղաբնակ ազգերի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը:

«Այս ժողովուրդը առաջին անգամ, այն էլ եվրոպական բարձր ամբիոնից հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել անկախ պետություն Ադրբեջանի հարավ-արևելյան շրջաններում»,-նշեց Վ. Ոսկանյանը:

Նրա խոսքերով, վերջին 1.5 տարվա ընթացքում թալիշները սկսել են ակտիվորեն համագործակցել նաև հայկական կազմակերպությունների, ՀԿ-ների և կրթական-գիտական հաստատությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել