Երեխաներին համացանցում պաշտպանելու ամենահեշտ ձևերը՝ Microsoft, iOS, Yandex DNS. Խորհուրդներ մասնագետիցPanorama.am-ը գրում է.

Հայտնի բան է, որ երեխան մի քանի քլիքով կարող է նորմալ կայքից հայտնվել իր համար արգելված բովանդակություն ունեցող կայքերում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ծնողներին դրա դեմ պայքարելու համար օգտվել գոյություն ունեցող հատուկ ծնողական վերահսկողության ծրագրերից (parental control), որոնք թույլ են տալիս կարգավորել երեխայի այցելող կայքերի տեսակները և, նույնիսկ, համակարգչից օգտվելու ժամանակը։

«Իրականում, վերջին օպերացիոն համակարգերում արդեն նմանատիպ ծրագրեր կան ներդրված։

«Օրինակ, Windows արդեն Vista-ից ունի ներդրած համակարգ, որը միացնելու և կարգավորելու համար կարելի է կարդալ այստեղ։ Սրա լավն այն է, որ կարելի է, օրինակ, սահմանափակել խաղերը նույնպես (չնայած, երեխեքը ցանցում հետո կգտնեն մի բան): iOS (iPhone, iPad, iPod) համար նույնպես կարելի է միացնել ներքին կարգավորումներից։ Այս ամենի վատն էն ա, որ ծնողներից շատերը գլուխ չեն հանում, թե ոնց միացնեն, ոնց հետևեն և այլն։ Կա ծնողական վերահսկողության ծայրահեղ հեշտ տարբերակը` Yandex DNS: Այս դեպքը ծնողից պահանջում է մեկ անգամ դնել կարգավորումները, որից հետո ամբողջ թրաֆիկը գնալու է Yandex-ի սերվերներով, և Յանդեքսն է զտելու կայքերը, թույլ չտալով, որ երեխան մտնի արգելված կամ վիրուսներով վարակված, խաբեբաների կողմից ստեղծված կայքերը։ Այսինքն, ծնողը այլևս չի միջամտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել