Տիգրան Հայրապետյանն այսօր կլիներ 50: Ֆիզիկական բացակայության 15 տարիներն անգամ իզորու չեղան նրան իջեցնել վերլուծական մտքի աշխարհում առաջինը լինելու բարձունքից: Կարծում եմ՝ դեռ որդիս էլ կկարդա նրան: Հուսով եմ, որ կկարդա: Խոնարհում լույս հիշատակին:
«Իսկ առայժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնարդարացմամբ ստիպված ես համակերպվել մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որը մեզ եւ մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք եւ պարոնայք, սա է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, եւ նրանում է ձեւակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքը ընդհանրապես: Ընթերցեք եւ գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ»:
Տ. Հայրապետյան



