Անի Քրիստին ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, բայց հայրեինքի հետ  կապը միշտ ամուր է պահում :

Մարտի 15-ին երգչուհին դարձավ 28 տարեկան, բայց այս տարին նրա  համար հոբելյանական է, քանի որ մայիսի  15–ին  «Alex»  թատրոնում մենահամերգով կնշի բեմական գործունեության 15- ամյակը:

ArmStar.am-ը կապ է հաստատել երգչուհու հետ և զրուցել ծննդյան օրվա, սպասվող մենահամերգի, նոր տեսահոլովակի, հարսանիքներին չերգելու, չիրականացված երազանքի մասին: 

Ինչպե՞ս եք որոշել նշել ծննդյան օրը:

Ծննդյան օրս անցկացնելու եմ մայրիկիս, եղբորս և քույրիկիս հետ միասին, Բրյուսելում : Երկար տարներ չեմ նշել տարեդարձս նրանց հետ և այդ օրը շատ գեղեցիկ  առիթ կդառնա:

28-ամյա երգչուհու համար ի՞նչ խորհուրդ ունի տարեդարձը:   

Չեմ կարծում, որ թվերն ինչ-որ բան պետք է փոխեն մարդու կյանքում, իսկ երգչուհու կամ այլ մասնագիտության տեր մարդուն կյանքում՝ առավել ևս:

Ո՞րն է այն նվեր, որին շատ եք սպասում:

 Չկա այդպիսի նվեր: Ես ունեմ ամենն, ինչ խնդրել եմ: Կյանքում կարևորը առողջությունն ու հոգևոր հանգստությունն է, որոնք էլ, փառք Աստծո, ունեմ: Դրանցից ավել բան չեմ ցանկանում:

Ունե՞ք չիրականացված երազանք:

Իսկ կա՞ մարդ, ով չունի չիրականացված երազանք… բայց չեմ ցանկանա մանրամասնել:

«Hey You» տեսահոլովակում կներկայանաք կարե սանրվածքով և բուժքրոջ կերպարում, արդյո՞ք ամեն տեսահոլովակում կարևորում եք կերպարանափոխությունը և այն համարում, հաջողության բանալիներից մեկը:  

Այո՜, իհարկե, շատ կարևոր է : Հետարքիր է, առաջինը քեզ համար, հետո նոր՝ մնացածի:

Այս տարի արդեն երկրորդ տեսահոլովակն եք ներկայացնում, արդյո՞ք սա քայլ է նախորդ տարիների ակտիվությունը վերականգնելու համար:

Ոչ մի մտածված քայլ չկա կախված անցած տարիների  բացթողումների հետ: Պարզապես հիմա այսպես եմ ցանկանում:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել