Tert.am-ը գրում է.

Գարնանային շրջանի գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, իսկ Արմավիրի մարզի՝ նախորդ տարի մայիսի 12-ին տեղացած կարկուտից տուժած գյուղացինների մի մասը դեռ չի կարողանում գումար գտնել, որպեսզի վարուցանք կատարի։ Մարզի Արմավիր գյուղի բնակիչներից Եղիազար Ասմարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վարկային կազմակերպությունները հրաժարվում են իրենց վարկեր տալ՝ պատճառաբանելով, թե կարկուտից տուժածներին վարկեր չեն տալիս, քանի որ սառեցված վարկեր ունեն ու դեռ դրանք պետք է վճարեն։

«Վիճակը շատ վատ է, տոկոս վերցրինք, էն էլ բերքը կարկուտը տարավ: Բանկերը սառեցրեցին վարկը, հիմա էլ մենք ուզում ենք այգիները վերականգնել, հողամասերը դնենք, մշակություն դնենք, բայց գումար չունենք, որ անենք, ոչ մի բանկ էլ մեզ գումար չի տրամադրում»,-դժգոհեց գյուղացին։

Ըստ նրա, գումար հրաժարվում են տրամադրել կոնկրետ «Կամուրջ» և «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպությունները։ Այդ կազմակերպություններին նա հարց է տալիս, որ եթե իրենց գումար չտան՝ հողերը մշակելու համար, ինչպե՞ս են նույն ընկերությունների գումարները վերադարձնելու։

«Մենք էլ չենք հասկանում, ո՞նց պետք է այդ իրենց պարտք մնացած գումարները տանք ու ոնց էլ ապրենք, եթե ցանք չանենք։ Իմը հողամաս էր տուժել՝ 2,5 հա հող ունեի մշակած, 2 մլն գումար տոկոսով դրել էի հողի վրա, բանկերը սառեցրեցին։ Հիմա ես, քանի որ ուրիշ տեղից եկամուտ չունեմ, ուզում եմ նորից դնեմ, որ կարողանամ համ աշխատեմ ապրեմ, համ իրենց տոկոսներն ու գումարները մուծեմ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել