Բոլոր հայտնի լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ անդրադառնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ տեղեկատվություն հայթայթելու և վերլուծելու բացառիկ կարողությանը: Տեղեկատվություն հայթայթելու գործում անշուշտ որոշակի նշանակություն ունի ինտերնետը: Այնուամենայնիվ, Bloomberg.com-ի տվյալների համաձայն Ամերիկան ընդամենը 13-րդ տեղն է զբաղեցնում ինտերնետի արագությամբ: Այս ցուցակը հիմնված է ինտերնետի միջին առավելագույն արագության վրա, որը գրանցվել է անցյալ տարվա հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում:

20. Շվեդիա

20. Sweden

Minecraft խաղի հեղինակ Mojang ընկերության հայրենիքում ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է վայրկայնում 33.1 մեգաբիթ: Սա 1.9 տոկոսով ավելի դանդաղ է, քան նախորդ եռամսյակի արդյունքը, սակայն 23 անգամ ավելի արագ, քան նախորդ տարվա արդյունքը: Գլոբալ միջին արագությունը կազմում է 17.9 մեգաբիթ/վայրկյան: Սա լավ լուր է շվեդների համար, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում կտրվել կախվածություն առաջացնող Minecraft խաղից:

19. Աոմին

19. Macau

Չինաստանի հարավարևելքում գտնվող այս ռեգիոնում անցյալ տարի կազինոների բիզնեսից ստացած եկամուտը կազմել է 45.2 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, Աոմնիը աչքի է ընկնում ոչ միայն կազինոներով, այլև ինտերնետի ապշեցուցիչ արագությամբ: Այստեղ դուք կարող եք օգտվել 34.4 մեգաբիթ/վայրկյան միջին առավելագույն արագությամբ ինտերնետից: Գլոբալ միջին արագությունը կազմում է 17.9 մեգաբիթ/վայրկյան: 

18. Չեխիայի Հանրապետություն

18. Czech Republic

Ըստ Bloomberg ընկերության հաշվարկների՝ Չեխիայի Հանրապետությունը նորարարական երկրների շարքում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: Չեխիան էլ ավելի բարձր տեղ է գրավում ինտերնետի  առավելագույն արագությամբ: Այստեղ ինտերնետի արագությունը հասնում է 34.8 մեգաբիթ/վայրկյանի, ինչը 1.7 անգամով ավելի դանդաղ է նախորդ եռամսյակից և 28 տոկոսով ավելի արագ անցյալ տարվանից:  

17. Կանադա

17. Canada

Թեպետ BlackBerry-ն պայքարում է կրկին ոտքի կանգնելու համար և անգամ անշարժ գույքի վաճառքով զբաղվում՝ կտրուկ շրջադարձի համար գումար ստանալու նպատակով, Կանադայի   ինտերնետային  կապը աչքի է ընկնում նախանձելի արագությամբ: Երկրի միջին առավելագույն արագությունը կազմում է 34.8 մեգաբիթ/վայրկյան, իսկ գլոբալ միջինը՝ 17.9 մեգաբիթ/վայրկյան: Երկրի ինտերնետային արագ կապը համակարգչամոլների սրտով է: 

16. Միացյալ Թագավորություն

16. United Kingdon

Միացյալ Թագավորության ինտերնետային արագությունը կատակ բան չէ: Այստեղի միջին առավելագույն արագությունը հասնում է 35.7 մեգաբիթ/վայրկյանի, ինչը 3.9  անգամով զիջում է նախորդ եռամսյակում գրանցված արագությունը, սակայն 27 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա արագությունը:   

15. Արաբական Միացյալ Էմիրություններ

15. United Arab Emirates

Նավթով հարուստ այս երկիրն առանձնանում է նաև ինտերնետի արագությամբ:   Արաբական Միացյալ Էմիրությունների միջին առավելագույն արագությունը կազմում է 36 մեգաբիթ/վայրկյան: Այստեղ գլոբալ միջին արագությունը 17.9 մեգաբիթ/վայրկյան է:  

14. Քուվեյթ

14. Kuwait

Քուվեյթը արաբական երկրորդ երկիրն է, որը տեղ է գտել այս ցուցակում: Քուվեյթում միջին առավելագույն արագությունը կազմում է 36.4 մեգաբիթ/վայրկյան, ինչը երկու անգամ գերազանցում է գլոբալ միջին արագությունը:   

13. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

13. United States

Թեպետ Ամերիկայում են գտնվում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, Ամերիկան արագ ինտերնետով աչքի ընկնող երկրների լավագույն տասնյակի մեջ չի ներառվել: Ամերիկայում ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 37 մեգաբիթ/վայրկյան: Սա գլոբալ միջինի կրկնապատիկն է: Այդ արագությունը 13 անգամով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը: Ահա թե ինչու է Ամերիկան 16-րդ տեղից բարձրացել 13-րդ տեղը: 

12. Բուլղարիա

12. Bulgaria

Բուլղարիան աշխարհի նորարարական երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը: Այստեղի ինտերնետային միջին առավելագույն  արագությունը կազմում է 37 մեգաբիթ/վայրկյան: Սա երկու անգամ գերազանցում է ինտերնետի գլոբալ միջին արագությունը: 

11. Շվեյցարիա

11. Switzerland

Աշխարհի 8-րդ նորարական երկիրը՝ Շվեյցարիան, ֆինանսական արդյունաբերության կենտրոն է համարվում: Շվեյցարիայում ինտերնետի միջին առավելագույն արագությունը հասնում է 38.4 մեգաբիթ/վայրկյանի: Սա 17.9 մեգաբիթ/վայրկյանի հասնող գլոբալ միջին արագության կրկնապատիկն է:  

10. Բելգիա

10. Belgium

Թեպետ անցյալ տարի երկրի ինտերնետի միջին առավելագույն արագությունը 18 տոկոսով աճեց նախորդ տարվա համեմատ, նախորդ եռամսյակի համեմատ այն 3.6 տոկոսով նվազեց: Բելգիայի միջին առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում 38.5 մեգաբիթ, այսինքն՝ գլոբալ միջին արագությունից (17.9 մեգաբիթ/վայրկյան) կրկնակի ավելի: 

9. Նիդեռլանդներ

9. Netherlands

Նիդեռլանդները, որը համարվում է աշխարհի 15-րդ ամենանորարական երկիրը, ինտերնետի արագությամբ իններորդ տեղն է զբաղեցնում: Նիդեռլանդներում ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 39.6 մեգաբիթ/վայրկյան: Այս թիվը երկու անգամ գերազանցում է գլոբալ միջին արագությունը, որը կազմում է 17.9 մեգաբիթ/վայրկյան: Նիդեռլանդներում ինտերնետի առավելագույն արագությունն անցյալ եռամսյակի համեմատ աճել է 1.9 տոկոսով:    

8. Թայվան

8. Taiwan

Թայվանը այնպիսի խոշոր տեխնոլոգիական կազմակերպությունների հայրենիքն է, ինչպիսիք են HTC-ն և Foxconn Technology Group-ը: Այստեղ ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 42.7 մեգաբիթ/վայրկյան: Սա 8.2 անգամ գերազանցում է անցյալ եռամսյակում գրանցված արագությունը և 50 անգամով անցյալ տարվա արագությունը: Ինտերնետի արագության գլոբալ միջինը կազմում է 17.9 մեգաբիթ/վայրկյան: 

7. Լատվիա

7. Latvia

Փոքր քաղաքներում ավելի հեշտ է արագ ինտերնետային կապ ապահովել: Հենց այս պատճառով  էլ Լատվիան մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցնում այսպիսի ցուցակներում: Լատվիայում ինտերնետի միջին առավելագույն  արագությունը կազմում է 43.1  մեգաբիթ/վայրկյան: Ինչ խոսք, վատ ցուցանիշ չէ, սակայն այս ցուցանիշը 3.3 տոկոսով հետ է նախորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշից:    

6. Ռումինիա

6. Romania

Մոտ մի տարի առաջ Ռումինիան իր ինտերնետային արագությամբ երրորդ տեղն էր զբաղեցնում ողջ աշխարհում: Այդ ժամաանակից ի վեր այս երկիրը զիջել է իր դիրքերը: Ներկայումս Ռումինիայում ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 45.4 մեգաբիթ/վայրկյան: Թեպետ սա արագ կապ է, այն նախորդ եռամսյակի կապին իր արագությամբ զիջում է 4.4 տոկոսով:  

5. Իսրայել

5. Israel

Իսրայելը աչքի է ընկնում իր ինտերնետային արագ կապով: Այստեղ ինտերնետի միջին առավելագույն արագությունը հասնում է 47.7 մեգաբիթ/վայրկյանի: Այս ցուցանիշը անցյալ եռամսյակում արձանագրված ցուցանիշին գերազանցում է 19 անգամ, իսկ անցյալ տարվա ցուցանիշին՝ 55 տոկոսով: 

4. Սինգապուր

4. Singapore

Լավագույն հնգյակի մեջ է մտնում Facebook-ի համահիմնադիր Էդուարդո Սավերինի հայրենիքը: Սինգապուրում ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 50.1 մեգաբիթ/վայրկյան: Այս ցուցանիշը երեք անգամով գերազանցում է գլոբալ միջին արագությունը (գլոբալ միջինը կազմում է 17.9 մեգաբիթ/վայրկյան): Երկրի առավելագույն ինտերնետային արագությունը 9.9 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակի արագությունը և  63 տոկոսով՝ անցյալ տարվա արագությունը: 

3. Ճապոնիա

3. Japan

Nintendo և Sony ընկերությունների հայրենիքը՝ Ճապոնիան զբաղեցնում է այս ցուցակի երրորդ հորիզոնականը: Ճապոնիայի ինտերնետային միջին առավելագույն արագությունը կազմում է 52 մեգաբիթ/վայրկյան: Այս ցուցանիշը 6.4  անգամով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը:  

2. Հարավային  Կորեա

2. South Korea

Չափազանց արագ ինտերնետ կապ որոնողների համար Հարավային  Կորեան, կատարյալ վայր է:  Երկրում̢ ինտերնետի միջին առավելագույն արագությունը կազմում է 63.6 մեգաբիթ/վայրկյան, ինչը 19 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը և 3 անգամ գլոբալ միջին արագությունը: 

1. Հոնկոնգ

1. Hong Kong

Ցուցակը գլխավորում է Հոնկոնգը 65.4 մեգաբիթ/վայրկյան միջին առավելագույն արագությամբ: Այս արագությունը 21 տոկոսով գերազանցում է մի տարի առաջվա արագությունը և 4 անգամով գերազանցում է գլոբալ միջին արագությունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել