Panorama.am-ը գրում է.
Թել Ավիվի «Նոկիա» սրահում կայացել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Մայիսին նա կդառնա 90 տարեկան: Այս մասին տեղեկացնում է«newsru.co. il» կայքը:
Մեկ օր առաջ Ազնավուրը մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին, որին հրավիրվել էին մի շարք հրեա երաժիշտներ:
Համերգից առաջ Ազնավուրը Թել Ավիվում հանդիպել է լրագրողների հետ:
«Բազում արհավիրքներ տեսած հայերն ու հրեաները կենդանի են մնացել, քանի որ սիրել են կյանքը... Գիտեմ, մենք ծնվում ենք, որ մեռնենք, բայց մինչ այդ լիարժեք պետք է ապրենք կյանքը: Ինձ ուղղորդում է կյանքի նկատմամբ սերը»,-նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/03/17/aznavour/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել