Ընդհանուր վտանգը երբեմն ստիպում է անգամ անհաշտ հակառակորդներին միավորվել այդ վտանգը չեզոքացնելու նպատակով: Որպես այդպիսի հաջողված պատմական փորձ են հիմնականում մատնանշում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Եռյակի` Մեծ Բրիտանիա-ԱՄՆ-ԽՍՀՄ համագործակցությունը: Դե ես էլ հիշեցի նույն ժամանակաշրջանի մեկ ուրիշ համագործակցություն,, որը վերացրեց այդ համագործակցության կողմերից մեկին` Ֆրանսիային, ու քիչ մնաց վերացներ այդ երեք ուժերից առնվազն երկուսին` Մեծ Բրիտանիային և ԽՍՀՄ-ին:
1938թ սեպտեմբեր Մյունխեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան փորձելով գերմանական ագրեսիայի սլաքը ուղղել ԽՍՀՄ-ի դեմ համաձայնվում են Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի Սուդեթական մարզի գրավմանը Գերմանիայի կողմից: Մյունխենից Լոնդոն վերադառնալով բրիտանական վարչապետ Նեվիլ Չեմբեռլենը հայտարարում է` "Գերմանիայից Անգլիա է բերվել պատվավոր խաղաղություն: Ես հավատում եմ, որ սա կլինի խաղաղություն մեր սերնդի համար" իսկ այդ "համագործակցության հակառակորդները` Չերչիլն ու Էնթոնի Իդենը ենթարկվում են ծաղրի և քաղսքական մեկուսացման այն բանի համար, որ զգուշացնում էին այդ "համագործակցության" անհեռանկարայնության և վտանգավորության մասին:
Քիչ ժամանակ անց սակայն Գերմանիան գաղտնի համաձայնության է հասնում ԽՍՀՄ-ի հետ "Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ" որով երկու երկրները պայմանավորվում են կիսել Լեհաստանը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև:
1939թ սեպտեմբեր Գերմանիան հարձակվում է Լեհաստանի վրա: Անգլիան և Ֆրանսիան դեռևս հույս ունեն որ իրենց հուսալի "գործընկերը" անշեղորեն կշարժվի իրենց գլխավոր հակառակորդի` ԽՍՀՄ-ի ուղղությամբ, սակայն համաձայն սպասումների Գերմանիան 5 ամիս անց փոխում է ուղղությունը և շարժվում արևմտյան ուղղությամբ: 1940թ ապրիլին գերմանական զորքերը ներխուժեցին Դանիա, այնուհետև Նորվեգիա, Բելգիա և Ֆրանսիա, ինչի արդյունքում Մյունխենում Գերմանիայի հետ "համագործակցող" Ֆրանսիան օկուպացվեց, իսկ Մեծ Բրիտանիան հայտնվեց լիակատար մայրցամաքային մեքուսացման մեջ:
Նույն կերպ էլ Հիտլերը վարվեց ԽՍՀՄ-ի հետ, 1941թ ամռանը Հիտլերը թքելով ԽՍՀՄ-ի հետ բավականին հաջողված "համագործակցության" վրա ու շարժվեց ԽՍՀՄ-ի ուղղությամբ, բայց սա արդեն ուրիշ պատմություն է:
Իսկ հասկացողը կհասկանա թե ինչու հիմա հիշեցի այս պատմությունը :ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/4175163747111?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել