Tert.am-ը գրում է.
Անցած 7 տարվա ընթացքում առաջին անգամ Նյու Յորքին հաջողվել է առաջատար դիրքից «գցել» Լոնդոնին ու ճանաչվել աշխարհի թիվ 1 ֆինանսական կենտրոն, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսի (Global Financial Centres Index) վարկանիշային աղյուսակին։
Աղբյուրը նշում է, որ Լոնդոնն առաջատարի հորիզոնականը Նյու Յորքին է զիջել ընդամենը 2 միավորի տարբերությամբ։ Ընդհանուր առմամբ, 1.000 միավոր բալային սանդղակից Նյու Յորքը հավաքել է 786, իսկ Լոնդոնը՝ 784 միավոր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/17/financial-centre/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել