1in.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանին բազկոսկրի վիրահատության կենթարկեն չորեքշաբթի կամ հինգշաբթի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը՝ հավելելով, որ վիրահատության հստակ օրը պարզ կլինի հեմոդինամիկայից: 

«Հիվանդի վիճակը համեմատաբար բավարար է: Նա որոշ հարցերի պատասխանում է, սակայն կյանքի մասին կիսաիրական պատկերացում ունի»,- ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին: Այդ երկրում նրան համարել էին դիվերսանտ: Մամիկոն Խոջոյանը վերադարձվել է միայն մարտի 4-ին՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով: Ծերունու մոտ առկա է հոգեկան հիվանդություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել